ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

]Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, հայի աչքեր,

Հայի աչքեր, սիրուն աչքեր,

Հայի աչքեր, հայի աչքեր,

Հայի աչքեր, սիրուն աչքեր:



Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Լույսի լճակ...

 

Հայի աչքեր, հայի աչքեր,

Հայի աչքեր, սիրուն աչքեր,

Հայի աչքեր, հայի աչքեր

Հայի աչքեր, սիրուն աչքեր:



Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:

Լույսի լճակ...